ԿարևորՀասարակություն

Վարչապետն ընդունել է Ստանիսլավ Զասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:

Վերջինս ներկայացրել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն: 

ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարի գլխավորությամբ, ուղարկվել է Հայաստան՝ համաձայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 13-ին կայացած արտահերթ նիստի որոշման։ Առաքելության կազմում ընդգրկված են եղել ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են։

ՀԱՊԿ առաքելությանը վերապահված է ՀՀ առանձին սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի մշտադիտարկումն ու ուսումնասիրությունը, ինչպես նաև հետագա միջոցառումների վերաբերյալ առաջարկներ մշակելու խնդիրները։ Առաքելության աշխատանքի արդյունքների հիման վրա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին զեկույց է պատրաստվում տարածաշրջանում տիրող իրավիճակի և իրավիճակի կարգավորման առաջարկների վերաբերյալ։

Back to top button