ԿարևորՀասարակություն

Նվազագույն ամսական աշխատավարձը հունվարի 1-ից կբարձրանա

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանության է արժանացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Նախագծով առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68 հազար դրամից դարձնելով 75 հազար դրամ:

Նվազագույն ամսական աշխատավարձի չափը 75,000 դրամ սահմանելու դեպքում՝ աշխատաշուկայում պետական հատվածի 28.7%-ի (77,483 աշխատողի) և մասնավոր հատվածի 31.5%-ի (209,723 աշխատողի) մոտ կավելանա աշխատանքի վարձատրությունը։ Այսինքն՝ պետական և մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ կավելանա աշխատողների 30.7%-ի (665,546 աշխատողի) վարձատրությունը։

Back to top button