ԿարևորՔաղաքական

Խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել. Տոյվո Կլաարն անդրադարձել է սահմանին տեղի ունեցած նոր միջադեպին

Խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել, թվիթերում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած նոր միջադեպը:

«Այսօր կրկին ահազանգեր են ստացվել երեք սպանված զինվորների և մեկ վիրավորի մասին։ Այս և շատ այլ անիմաստ զոհերը սնուցում են ատելությունն ու անկայունությունը։ Անվտանգությունը, հիրավի, հնարավոր է միայն այն դեպքում, եթե պահպանվում են սահմանները, և զորքերը չեն բախվում միմյանց մոտ հեռավորությունից. խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել», — նշել է Կլաարը:

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈւ-ն խախտելով հրադադարի ռեժիմը՝ ականանետերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, կրակ է բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք մարդ:

Back to top button