15 րոպեն քիչ է

Իր սեփական աշխարհում ստեղծագործած արտիստը․ «15 րոպեն քիչ է»

-Գիտես, չէ՞, — սկսում է Ռուբեն Մաթևոսյանը,- նա, ում մասին խոսելու ենք, ծնվել է Եգիպտոսում։ Բայց հետաքրքիր մի բան կա. իր կենսագրության մեջ գրված է ծնվել է կա՛մ 1940 թվականին կամ 1945 թվականին։ Մի բան էլ ասեմ, որ այն ժամանակ Եգիպտոսը կոչվում էր Եգիպտոսի թագավորություն։

-Շատ յուրահատուկ անձանավորություն էր,- շարունակում է Մարտին Վարդազարյանը,- ես իրեն հիշում եմ որպես թավջութակահար, իսկ մի քիչ էլ, որ հեռու կգնամ, կհիշեմ, որ նա երգեհոնահար էր։ Ու սուտ կլինի ասեմ, որ իր մենահամերգին եղել եմ, իսկ նա դաշնամուր է նվագել։

Նա՝ Լևոն Աբրահամյանը, 1948 թվականին ծնողների հետ հայրենադարձվել է Երևան։

Ժամանակին մշտական կոնցերտմայստերն էր անվանի երգիչներ Գոհար Գասպարյանի և Լուսինե Զաքարյանի։

Գոհար Գասպարյանը նրա մասին ասել է. «Լևոնն անգերազանցելի կատարողներից մեկն է իր ասպարեզին մեջ։ Նրա մասին ժամանակին խորհրդային թերթերը գրում էին, որ նվագակցելիս վերանում է աշխարհից, իր պարտիտուրային հետ է, նրան լսելիս զգում ես, որ ավելի լավ է նվագում, քան գրված է։ Շատ կատակասեր մարդ էր, զվարճախոս, նրա հետ օրդ երբեք տխուր ու անհետաքրքիր չէր անցնի… Բախտավոր էի, որ նման դաշնակահար ունեի, ինչպիսին էր բացառիկ տաղանդով օժտված Լևոն Աբրահամյանը, ում հետ ելույթ եմ ունեցել նաև Ամերիկայում։ Մոսկվայում գրել էին՝ կարծես Գոհար Գասպարյանը Բախի հետ է ելույթ ունենում, այնքան որ հրաշալի էր նվագում Լևոնը»։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել իր աշխարհում ապրող յուրահատուկ կատարող Լևոն Աբրահամյանի մասին։

Back to top button