Սփյուռքի ձայնը

Եթե Հայաստանն ու Սփյուռքը նույն նպատակն ունենան, միասնական ռազմավարություն մշակելն ավելի արագ կլինի․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքահայ գործիչների տեսակատները՝ ստեղծված իրավիճակում հետաքրքիր են և շատ կարևոր։ Հայաստան-Սփյուռք փոխգործակցության, միասնական գործելու մասին կարծիքները մշտապես տարբեր են լինում, իսկ պետականության պահպանման ժամանակ՝ առավել կարևոր, բայց նաև հակասական։

ֆրանսաբնակ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը ներկայացնում է եվրոպահայության շրջանում ստեղծված տեսակետները, գործողությունների հաջորդականությունն ու կարևորությունը։

Ինչպե՞ս են գործում և ներգործում իրենց համայնքների և հասարակությունների վրա եվրոպաբնակ հայերը, արդյո՞ք առանցքային են ստեղծված խնդիրները՝ Հայատանից հեռու ապրող մեր հայրենակիցների համար և Հայաստանի ո՞ր պետական կառույցը պետք է իրականացնի նույն նպատակ ունենալու գործընթացը։

Back to top button