Էկոսֆերա

Արևմուտքի պատժամիջոցներն ու Աֆրիկայում սաստկացող սովը․ «Էկոսֆերա»

Համաշխարհային սով և համընդհանուր ցուրտ. ի՞նչ է սպասվում մարդկությանն այս ձմեռ։

«Տնտեսական և քաղաքական պատժամիջոցները դարձել են նոր նորմա՝ ոչնչացնելով մատակարարման այն շղթաները, որոնք ապահովում են պարենային անվտանգությունը՝ դրանով իսկ վտանգելով միլիոնավոր մարդկանց կյանքեր, հատկապես խոցելի համայնքներում ապրողներինը։

2030 թվականին մնացել է ընդամենը ութ տարի։ Մենք պետք է վերադառնանք հունի մեջ, քանի դեռ ուշ չէ»,- ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Միավորված ազգերի կազմակերպությունը սովի հաղթահարման ուղղությամբ պայմանավորվածություններ էր ձեռք բելել դեևս 2015 թվականին, սակայն դրանից հետո իրավիճակը միայն վատացել է։

Վեց տարվա ընթացքում թերսնվածների թիվն ավելացել է 140 միլիոնով. 2015 թվականին սոված էր 690 միլիոն մարդ, 2021-ին՝ 828 միլիոնը։

Այսօր այսպիսին է աշխարհի դասավորվածությունը. Ասիայում և Լատինական Ամերիկայում յուրաքանչյուր 10-րդը մատնված է սովի, Աֆրիկայում՝ ամեն 5-րդը։

«Վերջերս հրապարակված ցուցակը ներառում է 46 երկիր և տարածք, որտեղ 49 միլիոն մարդ սովամահության եզրին է»,- ասել է ՄԱԿ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Ռուսաստանի հետ կապի գրասենյակի տնօրեն Օլեգ Կոբյակովը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2020 թվականին սովից մահացել է 7 միլիոն մարդ, այսինքն յուրաքանչյուր հինգ վայրկյանը մեկ մարդ է մահացել սովից։ Նույնիսկ Կովիդն ավելի քիչ կյանքեր է խլում։ Ամենաքաղցած երկիրը Սոմալին է, որտեղ 100 000-ից 42 000-ը մահանում են սովից։ Սովի կետեր կան բոլոր մայրցամաքներում Ամերիկայում՝ Գվատեմալա, Ասիայում՝ Եմեն, Ինդոնեզիա, Պակիստան։

Սովը սովորաբար հանդիպում է այնտեղ, որտեղ կան կոշտ կլիմա, գյուղատնտեսության համար ոչ հարմար պայմաններ, շարունակվող տեղական հակամարտություններ և բնակչության բարձր խտություն՝ ավելին, քան հողը կարող է ապահովել։

Եվ անպարտելի կոռուպցիա ու աղքատություն։ Ընդհանրապես, մշտական հումանիտար աղետ։ Բայց կան նաև սովի արհեստական պատճառներ՝ պատժամիջոցներ։

«Այս տարի սնունդ կա, բայց առաքման խնդիր կար։ Եթե պարարտանյութերի շուկան չկայունանա, հաջորդ տարի աշխարհը կարող է մթերքների պակաս ունենալ։ Հրամայական է, որ բոլոր երկրներն անհապաղ վերացնեն ռուսական պարարտանյութերի արտահանման համար առկա բոլոր խոչընդոտները։ Մեզ անհրաժեշտ է, որ դրանք հնարավորինս արագ տրամադրվեն ֆերմերներին մատչելի գնով և դաշտերում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Աֆրիկյան երկրներն ամեն տարի Ռուսաստանից գնում են 2 մլն տոննա պարարտանյութ։ Գործարքը ձախողվեց պատժամիջոցների պատճառով։ Թեև Բրյուսելը հայտարարել է, որ պարարտանյութերի սահմանափակումները չեն գործում, այդուհանդերձ, 300 հազար տոննա պարարտանյութ եվրոպական նավահանգիստներում արգելքի տակ է։

Ռուսական հացահատիկի այս տարվա արտահանողների ցանկում երկու երրորդը Աֆրիկայի սովահար երկրներն են։ Ռուսական ցորենից է կախված միլիոնավոր մարդկանց կյանքը։

«Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, Զիմբաբվեում, Հաիթիում, Զամբիայում, Մադագասկարում, Ուգանդայում թերսնուցումը մոտ 50% է։ Այս երկրների օգնությամբ մենք ունենք նույն արտահանման ուղղությունը»,- ասել է Ռուսպրոդսոյուզի ղեկավար Դմիտրի Վոստրիկովը։

Ուկրաինական հացահատիկի արտահանման մասին պայմանագրի մյուս մասով ամեն ինչ ավելի պարզ է. օգոստոսի սկզբից Յուժնիի, Չեռնոմորսկի և Օդեսայի նավահանգիստները լքել է 87 նավ։ Նրանք դուրս են բերել գրեթե 2.5 մլն տոննա ապրանք։

Հիմնականում եգիպտացորեն, բայց նաև ալյուր, սոյայի, ցորենի և արևածաղկի ձեթ: Հետաքննող կայքերի համաձայն՝ ապրանքների 92%-ը բաժին է հասել Եվրամիությանը, Թուրքիային և նույնիսկ հարուստ Հարավային Կորեային։ Իսկապես սոված երկրները ստացել են միայն փշրանքներ։

«Հարուստ երկրներն իրենց համար ռեզերվներ են ստեղծում, այդ թվում՝ ռազմավարական, մինչդեռ աղքատ երկրները շարունակում են սովամահ լինել, և նրանք ավելի շատ աղքատություն և սով են ապրում», — ասում է Ռուսպրոդսոյուզի ղեկավար Դմիտրի Վոստրիկովը։

Ռուսաստանն աշխարհում ցորենի առաջին մատակարարն է։ Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ այդ երկիրը 2020-ին արտահանել է ավելի քան 35 միլիոն տոննա հացահատիկ։ Ուկրաինայի դեմ սկսած պատերազմից հետո Արևմուտքը աննախադեպ պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ լրջագույն խնդիրներ ստեղծելով տնտեսության համար։

Back to top button