Հատվող եթեր

Արամ Իսաբեկյան․ տպավորիչ ու ազդեցիկ յոթ տասնամյակ արվեստում․ «Հատվող եթեր»

Արվեստով լի, տպավորիչ ու ազդեցիկ յոթ տասնամյակ. սեպտեմբերի 22-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանի 70-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսը։

Արամ Իսաբեկյանն իր ողջ կյանքն անմնացորդ նվիրում է արվեստին՝ կերտելով ստեղծագործական հարուստ ճանապարհ: Ծնվելով գեղանկարչության դասականների ընտանիքում՝ արվեստագետը, խուսափելով որևէ ազդեցությունից, հարազատ մնալով իր հոգու ձայնին և զգացումներին, ստեղծում է իր ձեռագիրը:

Ստեղծագործություններ, որոնք արդի կերպարվեստի պատմության մեջ մնայուն են և արժեքավոր, ստեղծագործություններ՝ պարուրված խորհրդավոր աշխարհով, հմայքով, զգացմունքայնությամբ, ստեղծագործություններ, որոնք առանձնանում են կերպարվեստի տեխնիկական բոլոր հնարքների անթերի իմացությամբ և կատարման մեծ վարպետությամբ, սուր դիտողականությամբ, հարուստ թեմատիկայով, կերպարի ու մոտիվի բազմազանությամբ, մտորումների խորությամբ, ստեղծագործություններ, որոնք կրում են ժամանակի կնիքն ու տրամադրությունը, ստեղծագործություններ, որտեղ միշտ հաղթում են բարին, վեհն ու գեղեցիկը:

Միշտ նորովի, տպավորիչ, ազդեցիկ ու տաղանդավոր է ինչպես արվեստագետի վրձինը, այնպես էլ բազմամյա գործունեությունը գեղարվեստի պետական ակադեմիայում՝ տարիների ընթացքում ստեղծելով արվեստի ուսուցմանը և ստեղծագործական մտքի զարգացմանը նպաստող գեղեցիկ միջավայր:

Զրույց Ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանի և արվեստաբան, Արամ Իսաբեկյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական

Back to top button