Հայագիտակ

Առասպելական բախումների լուծումները և դրանց հերոսները․ «Հայագիտակ»

Ազգամիջյան բախումներն արտացոլվել են թե առասպելներում, թե դյուցազներգությունում։ Էթնոհոգեբան Մարիամ Հերգնյանը յուրահատուկ դեր է հատկացնում կին-հերոսներին` էպոսի Պառավին, որը ցույց է տալիս Դավթին հոր զենքի տեղը, Իսմիլ Խաթունին կամ առասպելական Շամիրամին, դավաճան Սաթենիկին։

Մարիամը ասում է. «Պայքարի ժամանակ պետք չէ դրսից օգնություն սպասել։ Դա թուլացնում է։ Պետք է վարվել Դավթի պես` հավաքել ուժերը, զինվել, ու կռվի ելնել»։ Նախկինում նաև ընդունված է եղել, որ կռվեն միսյն առաջնորդները և զուր տեղը չկոտորեն մարդկանց։ Հիշենք Դավթի ու Մսրա Մելիքի մենամարտը։ Մարիամն ասում է` «հիմա ամեն ինչ փողն է որոշում»։

Back to top button