ԿարևորՀասարակություն

Ֆրանսիան շարունակում է աշխատել՝ ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը

Ֆրանսիան շարունակում է աշխատել՝ ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն՝ ադրբեջանական գնդակոծությունից տուժած Հայաստանի Գեղարքունիքի մարզի բնակավայրեր կատարած այցից հետո։

«Շատ օգտակար այցելություն՝ սեպտեմբերի 13-ի և 14-ի հարձակումներից տուժած վայրեր: Շատ տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ ավերվել կամ վնասվել են: Հայերը պետք է կարողանան խաղաղ պայմաններում ապրել. Ֆրանսիան շարունակում է աշխատել՝ ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը»,- ասել է նա։

Back to top button