ԿարևորՄշակույթ

Կրեմլը մեկնաբանել է Nord Stream-ի ավերածությունների մասշտաբները

«Հյուսիսային հոսք» գծի ավերածությունների մասշտաբները ցույց են տալիս, որ դա իսկապես ինչ-որ ակտ է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա միջադեպ է, առայժմ մենք չենք կարող ավելի հստակ որակում տալ, բայց ավերածությունների մասշտաբները ցույց են տալիս, որ սա իսկապես ինչ-որ ակտ է», — ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք «Հյուսիսային հոսքի» գծերում տեղի ունեցածը Կրեմլը գնահատում է որպես ահաբեկչական ակտ, կամ առնվազն որպես միջազգային ահաբեկչական գործողության բնույթ ունեցող միջադեպ։

Երկուշաբթի օրը Եվրոպա արտահանվող ռուսական երկու գազատարներում միաժամանակ միջադեպեր են գրանցվել։ Ըստ Դանիայի և Շվեդիայի իշխանությունների տվյալների՝ գազի երկու արտահոսք է հայտնաբերվել Nord Stream-ում և մեկը Nord Stream 2-ում՝ Բորնհոլմ կղզու մոտակայքում։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառում նպատակային դիվերսիաները։

Ռուսական կողմը Դանիայից պաշտոնապես տեղեկություն է խնդրել Nord Stream-ում իրավիճակի մասին՝ դեպքի մասին հայտնի դառնալուն պես։ Գազի արտահոսքի վայրում պայթյունների մասին Դանիայի իշխանությունները ծանուցել են Ռուսաստանի Դաշնությանը։ Nord Stream-ի օպերատոր Nord Stream AG-ն հայտնել է, որ գազատարներում կատարվածն աննախադեպ է, և անհնար է գնահատել վերանորոգման ժամանակը։

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը «Հյուսիսային հոսք» գազատարների վնասումից հետո գործ է հարուցել միջազգային ահաբեկչության դեպքի  առթիվ։ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ասել է, որ ուրբաթ օրը Մոսկվայի ժամանակով 22։00-ին նախատեսված է անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ կապված «Հյուսիսային հոսք» գազատարի դեմ դիվերսիաների հետ։

Back to top button