ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական սադրանքի հետևանքով 3 զինծառայող է զոհվել. ՀՀ ՊՆ

Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:

Back to top button