ԿարևորՔաղաքական

Պետք է շատ սթափ գնահատենք մեր անվտանգային ճարտարապետությունը. Ռոբերտ Քոչարյան

Պետք է շատ սթափ գնահատենք մեր անվտանգային ճարտարապետությունը, սթափ գնահատենք, թե ինչ գործոններ են կարող ազդել Ադրբեջանի և Թուրքիայի վրա, խոսելով անվտանգային խնդիրների մասին, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

«Եվ պետք է գնահատենք, որ այդ գործոնները Ռուսաստանի կողմից, ՀԱՊԿ-ի կողմից շեշտակի նվազել են: ՀԱՊԿ-ն ընդհանրապես ազդելու հնարավորություն չունի: ՀԱՊԿ-ի բոլոր երկրներն Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի լավ հարաբերություններ, և՛ միջպետական, և՛ անհատական մակարդակում, քան Հայաստանի հետ: Եվ մտածել, որ ՀԱՊԿ-ը կարող է ինչ-որ քայլ ձեռնարկել, ուղղակի աշխարհաքաղաքական անմեսունակություն է:

Ակնհայտ է, որ Ռուսաստանն անում է ամեն հնարավորը և անելու է ամեն հնարավորը, որ բախում չլինի Ադրբեջանի ու Հայաստանի միջև, բայց լինելու են քաղաքական, դիվանագիտական քայլեր: Այսօր Ռուսաստանն ունի դաշնակցային հարաբերություններ նաև Ադրբեջանի հետ, և մտածել, որ Ռուսաստանը կարող է ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ ուղղակի անհեթեթություն է, չի լինելու դա»:

ՀՀ երկրորդ նախագահը նկատել է, որ այդ տեսակետից լավ իրավիճակ է ստեղծվել հակառուսական տրամադրություններ զարգացնելու համար:

Կարդացեք նաև
Close
Back to top button