ԿարևորՄիջազգային

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը

Մոսկվայում ամերիկյան դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը, «քանի դեռ կան դրա հնարավորությունները»։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին չորեքշաբթի հաղորդվում է դիվանագիտական ներկայացուցչության կայքում։

«ԱՄՆ քաղաքացիները չպետք է այցելեն Ռուսաստան, և նրանք, ովքեր բնակվում կամ ճանապարհորդում են Ռուսաստանում, պետք է անհապաղ լքեն երկիրը, քանի դեռ կան սահմանափակ հնարավորություններ առևտրային ճանփորդության համար»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:

Դիվանագիտական առաքելությունը մտահոգություն է հայտնել, որ ռուսական կողմը, իբր, կարող է «հրաժարվել ԱՄՆ քաղաքացիների երկքաղաքացիությունը ճանաչելուց, արգելել նման անձանց մուտք գործել ամերիկյան հյուպատոսություն, արգելել նրանց լքել Ռուսաստանը և կանչել զինվորական ծառայության»։ Նշվում է, որ կոմերցիոն թռիչքների թիվը ներկայումս չափազանց սահմանափակ է, և հաճախ հնարավոր չէ տոմս գնել ուղևորությունից առաջ։

«Մեքենայով կամ ավտոբուսով ցամաքային երթուղիները դեռ բաց են, եթե ցանկանում եք հեռանալ Ռուսաստանից, ապա պետք է ինքներդ հնարավորինս շուտ հոգ տանեք դրա մասին»,-հայտնել են դեսպանատնից։

Երեքշաբթի օրը Բուլղարիան և Լեհաստանը իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել մտածել Ռուսաստանի Դաշնության տարածքը շտապ լքելու և այնտեղ մեկնելուց զերծ մնալու հնարավորության մասին։

Կարդացեք նաև
Close
Back to top button