Հայագիտակ

Հարժիսի քարերը ուղենիշ էին Մետաքսի ճանապարհի համար․ «Հայագիտակ»

Սյունիքի մարզի Հարժիս գյուղը հայտնի է դեռ 9-րդ դարից։ Տաթևի վանքին նվիրաբերված գյուղերից է։ Հայտնի է իր ցից քարերով, որոնք ուղենիշ էին Մետաքսի ճանապարհի համար, կիսավեր քարվանսարայով, բազմաթիվ հետաքրքիր պատմական հուշարձաններով։

Պահպանված է սուրբ Մինաս եկեղեցին՝ բազմաթիվ խաչքարերով, գերեզմանոցով։

Վիմագրագետ Արսեն Հարությունյանը պատմում է, որ Ալան թագավոր անունով հայտնի հուշարձանը դեռևս ուսումնասիրված չէ:

Սակայն ամենամեծ գանձն այստեղի մարդիկ են, որոնք ամուր կանգնած են հայրենի հողին և հավատարիմ են ավանդույթներին։

Back to top button