ԿարևորՀասարակություն

Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Գորիս

Բելգիայի Թագավորության Սենատի անդամ, Խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությունը Գորիսում հանդիպել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ու ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արցախի Հանրապետություն – Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խմբի ղեկավար Արամ Գրիգորյանի հետ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությունը, տեղեկացվել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո իրագործված ադրբեջանական ռազմական հանցագործությունների, Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի հետևողական ու համակարգային կիրառման հետևանքով մարդու իրավունքների համատարած խախտումների, ենթակառուցվածքների աշխատանքը խոչընդոտելու միջոցով Արցախում բնականոն կյանքը խաթարելու ուղղությամբ ադրբեջանական հանցավոր գործողությունների մասին։

Back to top button