Խոշորացույց

Ստեղծարարները ելքը գտնում են. պատերազմը, աշխարհն ու Հայաստանը. «Խոշորացույց»

Մինչ զրուցում ենք տաղավարում, սփյուռքահայ հետազոտող Հրաչ Չիլինկիրյանը հենց հիմա ներկայացնում է Սփյուռքում իր հետազոտության արդյունքները, ասում է մեր հյուրը` արձակագիր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը։

Չիլինկիրյանի քառամյա հետազոտությունը  հիմնված է Սփյուռքի 10 համայնքներում կատարված հարցումների վրա, որոնց մասնակցել է մոտ տասը հազար մարդ։

Սփյուռքը չի հասկանում Հայաստանի անկախության իմաստն այնպես, ինչպես Հայաստանի բնակիչները կուզենային, որ Սփյուռքը հասկանար, մեր զրույցի թեման ընդգրկող մասը համառոտ ներկայացնում է Գեւորգ Տեր-Գաբրիելյանը։

Ազգը պետության հետ չի նույնացվում, արդեն մեր զրույցին վերադառնալով ասում է հյուրը։ Աշխարհում ո՞ր ազգն է, որ միավորված է, ո՞ր ազգն է, որում չկան տարաձայնություններ, ազգի միասնության դրույթը ոչ ռացիոնալ է եւ երբեւէ տեղի չի ունենա, պետությունն է, որ ռազիոնայ  կերպով պետք է մի շարք խնդիրներ լուծի, իսկ հասարակությունը դրան պիտի նպաստի, ազգային միասնության մասին շարունակվող խոսակցությունների ոչ ռացիոնալ էությունն է ամփոփում նա։

Գեւորգ Տեր- Գաբրիելյանը այսօր աշխարհում ծավալվող իրադարձությունները անվանում է համաշխարհային պատերազմ ժողովրդավարության եւ ոչ ժողովրդավարությունների միջեւ։ Համաշխարհային մակարդակում ժողովրդավարությունները հաջողակ են, իսկ կայուն ժողովրդավարությունները մշտական դաշնակիցներ։

Ժողովրդավարությունը հաջողակ է, քանի որ ազատ մարդը ստեղծարար է, իսկ ստեղծարար մարդը ելքեր է գտնում։ 

  • Ինչ կլինի Հայաստանում, եթե աշխարհում առաջանան  հակամարտության նոր գոտիներ
  • Ինչ կլինի, եթե հիմնական խաղացողների մոտ մեր նկատմամբ հետաքրքրությունը նվազի
  • Ինչ կլինի, եթե ամեն ինչ մնա նույնը

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Պատերազմը, աշխարհն ու Հայաստանը. այս թեմայի շուրջ ենք զրուցում արձակագիր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանի հետ։

Back to top button