Վերնատուն

«Լեզվի ծայրին» կամ լեզվի թաքնված հնարավորությունները․ «Վերնատուն»

Միացյալ Նահանգներում բնակվող արվեստագետ, արձակագիր, բանաստեղծ Կարեն Ղարսլյանը խոսում է գրականության մեջ նորարարությունների ու փորձարարությունների, նաև՝ իր նոր «Լեզվի ծայրին» վերնագրով բանաստեղծությունների ժողովածույի մասին, որը հեղինակի հինգերորդ գիրքն է։

«Միացյալ Նահանգներում բնակվելով` ես գրում եմ հայերեն։ Իմ հայրենիքը հայոց լեզուն է», – ասում է Կարեն Ղարսլյանը։ Նշում է, որ մտածողությունը շատ հաճախ մեր լեզվի ազդեցության տակ է, և հենց այդ լեզվամտածողությունն է ազդում մեր կայացրած որոշումների վրա։

Մեր իրականությունը ստեղծվում է մեզ հասանելի բառերով, լեզվի միջոցով փորձում ենք հասկանալ մեր ըմբռնման սահմանափակությունը՝ ասում է արվեստագետը։

«Փորձում եմ գտնել այն բոլոր հնարավորությունները, որ լեզուն կարող է բացահայտել և պայթեցնել։ Ես ուզում եմ լինել այն փորձարարը, որը փորձում է գտնել այն հետաքրքիրը, որ թաքնված է լեզվում։ Բառը աբստրակտ երևույթ է, ես ուզում եմ, որ այն ունենա ֆիզիկական ազդեցություն», – ասում է Կարեն Ղարսլյանը։

Back to top button