ԿարևորՄիջազգային

Իժևսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 13 մարդ

Իժևսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 13 մարդ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Քննչական կոմիտեից։

«Հանցագործության զոհ է դարձել 13 մարդ, այդ թվում՝ 6 չափահաս, 7 անչափահաս, վիրավոր է 14 երեխա և 7 մեծահասակ»,- հայտնել են կոմիտեից։

Մինչ այս հայտնի էր 9 զոհի մասին։
Առավոտյան անհայտ անձը կրակ է բացել Իժեւսկի թիվ 88 դպրոցում, ապա ինքնասպան եղել։ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնի խոսքով, նա զինված է եղել երկու տրավմատիկ ատրճանակով, որոնք հարմարեցված են եղել մարտական ​​փամփուշտներ համար։

Back to top button