ԿարևորՄշակույթ

Գրքի երևանյան 5-րդ փառատոնը Հայաստանում կհյուրընկալի օտարազգի անվանի գրողների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կանցկացնի Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը:

Փառատոնի շրջանակում նախատեսված են շուրջ 60 միջոցառումներ՝ բացառիկ զեղչով գրքի տոնավաճառ, գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն:

Նախաձեռնությանը կմասնակցեն անվանի գրողներ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում են Եվգենի Վոդոլազկինը, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մաքսիմ Ամելինը, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը և տասնյակ ուրիշներ։

Տարվա ամենասպասված գրական իրադարձությունը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Համաժամանակյա միջոցառումներ են նախատեսված նաև Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը:

Փառատոնը նվիրված է բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյակին:

Back to top button