ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը ՄԻԵԴ-ից խնդրել է լրացուցիչ ժամանակ՝ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար

Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:

Խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է, նշված է հաղորդագրությունում:

Back to top button