Հատուկ նախագիծ

Երևանի կրճատվող անցյալը. Կոնդ․ «Հատուկ նախագիծ»

«Կոնդ. հիշողության տարրեր նախագիծ»-ը իրականացվել է Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի կողմից Կոնդի փառատոնի շրջանակում:

Լաբի հիմնադիր Տիգրան Ամիրյանի, նախագծի մասնակիցներ Արսենի ու Ջուլիետայի հետ հանդիպեցինք ու զրուցեցինք Կոնդի կրճատվող անցյալի մասին:

Մասնակիցները ձայանգրել են Կոնդի մարդկանց հիշողությունները՝ կապված այս թաղի հետ, որտեղ բակերն այնքան մոտ են իրար, մեկ բակում տներն այնքան շատ, որ հաճախ շփոթության մեջ կարող ես ընկնել:

Երևանը հետզհետե կորցնում է քաղաքային տարածության ինքնությունը՝ լցվելով բարձրահարկ շինություններով, ու Կոնդը այն եզակի ինքնություն ունեցող տարածք է, որ փրկում է մեր քաղաքի պատմական անցյալը:

Թե՛ 7-ամյա Ռաֆուլիկի, թե՛ կոնդեցի երեք կանանց, Կոնդի հարսների, թե՛ հնաբնկաների պատումներում Կոնդը վեհ է, սարից քաղաքին նայող մի կղզի, որին հաճախ Երևանի մայրաքաղաք են անվանում:

Back to top button