ԿարևորՀասարակություն

Որքան արագ խուճապը տարածվեց, այնքան արագ էլ մարեցՏՏ փորձագետը մեդիագրագիտության առաջընթաց է տեսնում

44-օրյա պատերազմից հետո տեղեկատվական պատերազմներին   դիմակայելու առումով հասակարության շրջանում  առաջընթաց ունենք՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է մեդիափորձագետ Արթուր Պապյանը։  Սոցցանցային տիրույթում կասկածելի աղբյուրներից կասկածելի նպատակներով տարածվող տեղեկություններին մարդիկ ավելի զգույշ են վերաբերվում, քան նախկինում ՝ նշել  է մասնագետը, բայց նաև նկատել, որ մարտահրավերներ, ոլորտում, այնուամենայնիվ կան։

Տեղեկատվական անվտանգության խնդիրները Արթուր Պապյանի հետ քննարկել ենք  նախօրեին ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանությունների տարածած հայտարարությունների, դրանց հաջորդած ապատեղեկատվական հոսքերի օրինակով։  Որքան արագ այդ տեղեկությունները տարածում գտան և խուճապ ստեղծեցին, նույնքան արագ էլ մարեցին՝ ասել է մասնագետը։

Back to top button