ԿարևորՀասարակություն

Հայկական երկու մայրաքաղաքների գործակցությունը կրելու է շարունակական բնույթ. Հրաչյա Սարգսյանի ուղերձը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Ստեփանակերտի օրվա առթիվ.

«Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օրվա առթիվ իմ և երևանցիների անունից շնորհավորում եմ ստեփանակերտցիներին ու գործընկերոջս` քաղաքապետ Դավիթ Սարգսյանին:

Քաղաքի օրը ևս մեկ առիթ է փաստելու, որ չնայած պատերազմի հարուցած դժվարություններին` արցախահայությունը գտավ ուժ ու կամք աշխատելու և ապահովելու քաղաքի բնականոն կյանքը: Հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված գործակցությունը կրելու է շարունակական բնույթ և համոզված եմ, որ համատեղ ջանքերով կարողանալու ենք նպաստել մայրաքաղաք Ստեփանակերտի զարգացմանն ու առկա խնդիրների հետզհետե հաղթահարմանը:

Մաղթում եմ խաղաղ երկինք Երևանի քույր քաղաք Ստեփանակերտին»:

Back to top button