ԿարևորՍպորտ

Ազգերի լիգայի 5-րդ տուրի շրջանակում Հայաստանը կհյուրընկալի Ուկրաինային

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 5-րդ տուրի շրջանակում կընդունի Ուկրաինայի ազգային թիմին:

4 տուրից հետո Ուկրաինայի հավաքականը 7 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ Հայաստանի ընտրանին 3-ով գտնվում է վերջին` 4-րդ հորիզոնականում: Ընթացիկ մրցաշարում թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է ուկրաինացիների հաղթանակով` 3:0,

Հայաստան-Ուկրաինա հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի ժամը 17։00-ին:

Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

Հայաստան – Յուրչենկո, Մարգարյան, Չալըշըր, Մկոյան, Համբարձումյան, Դաշյան, Բիչախչյան, Գրիգորյան, Բայրամյան, Բարսեղյան, Սելարայան։

Ուկրաինա – Լունին, Կաչարաբա, Կրիվցով, Զաբարնի, Տիմչուկ, Սիդորչուկ, Իգնատենկո, Միկոլենկո, Զուբկով, Յարեմչուկ, Ցիգանկով։

Երևանյան հանդիպումից հետո մեր ընտրանին սեպտեմբերի 25-ին կմեկնի Իռլանդիա, որտեղ կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության իր վերջին հանդիպումը։ Խաղը կկայանա սեպտեմբերի 27-ին։

Back to top button