Ժամանակի վկան

Հայոց եկեղեցու ավանդույթը պատկերամարտության ու պատկերապաշտության միջև պայքարում․ Ազատ Բոզոյան․ «Ժամանակի վկան»

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի «Արևելյան աղբյուրագիտություն և պատմագրություն» բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ազատ Բոզոյանի հետ քննարկելու ենք քրիստոնեության առաջին դարերից գոյություն ունեցող պատկերամարտների ու պատկերապաշտների պայքարի պատմությունը և Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումն այդ հարցում։

Ազատ Բոզոյան

Քննարկվող խնդրի սահմաններն ավելի լավ պատկերացնելու համար պատմության անցքերի խորքում փնտրենք այդ պայքարի ձևավորման ակունքները։

Այժմ հերթականորեն փորձենք ներկայացնել այդ գործոններից յուրաքանչյուրը․ կրոնա-հոգևորական գործոն։

Պատկերապաշտության և պատկերամարտության խնդիրները բացի քրիստոնեությունից կարևորվում են նաև իսլամում կամ նույնն է՝ մուսուլմանական կամ մահմեդական կրոնում։

Քրիստոնեության տարածմանը զուգահեռ ի հայտ են գալիս նաև պատկերները հարգելու կամ դրանց դեմ պայքարելու գաղափարները, որոնք հետզհետե վերածվում են հակամարտ գաղափարախոսական ուղղությունների։

Պատկերապաշտության և պատկերամարտության պայքարը չի շրջանցել նաև աղանդները և հերձվածներին։

Հույն եկեղեցու պատմությունը հարուստ է պատկերապաշտության և պատկերամարտության անզիջում պայքարի բազում դրվագներով: Բյուզանդական կայսրեր Լևոն Իսավրեցին, Կոստանդին Կոփրոնիմոսը, Լևոն Դ-ն, Լևոն Ե Հայկազնը և այլք՝ լինելով համոզված պատկերամարտներ, դեմ էին պատկերների գործածությանը։

Այս հակամարտության մեջ ակնհայտ է նաև կայսերապաշտության գործոնը, որը կքննարկենք, երբ անդրադառնանք պատկերամարտության քաղաքական բաղկացուցչին։

Հիերիայի տիեզերական ժողովում մերժելով սրբապատկերների պաշտամունքը, այն հիմնավորողները փորձեցին բացատրություններ ձևակերպել, թե ինչո՞ւ պետք է հալածվեն թե՛ պատկերները և թե՛ պատկերապաշտները։

Այս հակամարտության պատմությունն ուսումնասիրելով տեսնում ենք, որ մերթ հաղթել են պատկերմարտները, իսկ մերթ էլ հաղթանակի պատվանդանին կանգնել են պատկերապաշտները։

Պատկերապաշտների 787 թվականի հաղթանակից երկար ժամանակ չանցած՝ 815 թվականին նորից իշխանության եկան պատկերամարտները։

Այս պայքարում քաղաքական բաղկացուցիչն ակնհայտ է և որոշիչ դեր է կատարել այս կամ այն ուղղության իշխանության գալու գործում։

Հայ եկեղեցու դիրքորոշումը պատկերների հարցում ուղղված է ո՛չ թե անշունչ պատկերին, այլ պատկերի միջոցով մարդկանց Սբ․ Երրորդության երկրպագությանն ուղղելու, ինչպես գրված է Մաշտոցում՝ պատկերի օծման և օրհնության կարգում․ «Սու՛րբ Տէր, սրբեա՛ զկենդանագիր պատկերս զայս սրբոց քոց վկայից՝ ի պատիւ եւ յերկրպագութիւն ամենասուրբ Երրորդութեանդ»։

Հայագիտության մեջ հիմնականում քննվել է պատկերամատության և պատկերապաշտության աստվածաբանական կողմը։

Ինչ վերաբերում է քաղաքական բաղկացուցչին, ապա բյուզանդագետներն ավելի շատ փորձում են վեր հանել այս հակամարտության քաղաքական տարրը։

Պատկերամարտության ու պատկերապաշտության պայքարը ներառել է նաև սոցիալական, առևտրական, արվեստաբանական խնդիրներ, որոնցից վերջինն ավելի ուսումնասիրված է նախորդ երկուսից։

Անդրադարձանք նաև խնդրի ուսումնասիրության ներկայիս վիճակին։

-Իսկ հայագիտությունն այսօր անդրադառնու՞մ է պատկերամարտության ու պատկերապաշտության հարցերին, մանավանդ, որ հայ հասարակությունն իրականում բախվում է խնդրին։

Հյուրս նաև իր վրդովմունքն արտահայտեց Գիտության կոմիտեի, մեղմ ասած, ո՛չ գիտական մոտեցումների վերաբերյալ։

Հաղորդման ավարտին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արևելյան աղբյուրագիտություն և պատմագրություն բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ազատ Բոզոյանն իր կարծիքն արտահայտեց Քրիստոսի արձանի տեղադրման հարցի շուրջ։

Back to top button