ԿարևորՀասարակություն

Fly Arna-ն դեպի Մոսկվա և Սոչի թռիչքներ է գործարկել

Fly Arna ավիաընկերությունը սեպտեմբերի 23-ից կիրականացնի Երևան — Սոչի — Երևան երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։

Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթերն էլ կիրականացվեն շաբաթական 14 չվերթ հաճախականությամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան։

Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Back to top button