Հայկական հարց

Համիդյան ջարդերից հետո արևմտահայերը սկսեցին արտագաղթել ընտանիքներով․ «Հայկական հարց»

Համիդյան կոտորածներին հաջորդեցին ողջ մնացած հայ տղամարդկանց ձերբակալությունները։ Գրեթե բոլոր գյուղերում ու քաղաքներում այրվել և թալանվել էին հայերի տները։ Միայն Դիարբեքիր քաղաքում քրիստոնյաների կրած նյութական կորուստը կազմում էր մի քանի միլիոն օսմանյան ոսկի։ Հայաթափվեցին հայաշատ բնակավայրերը։

Հայերը գյուղերից գաղթում էին խոշոր բնակավայրեր հիմնականում ընտանիքներով, ինչը չէր նկատվում Համիդյան կոտորածներից առաջ։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արփինե Բաբլումյանը։ «Ազգային և կրոնական քաղաքականությունն Արևմտյան Հայաստանում»՝ մաս 7-րդ:

Back to top button