ԿարևորՀասարակություն

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը վերջին էսկալացիայի վերաբերյալ կարճ շփում են ունեցել

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Յակուբ Էյուբովը Մոսկվայում ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի շրջանակում կարճ շփում են ունեցել: Տեղեկությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:

«Առանձին հանդիպում չի եղել, երկու երկրների փոխվարչապետերը մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, որի շրջանակներում կարճ շփում են ունեցել վերջին շրջանի էսկալացիայի վերաբերյալ»,-հայտնել են գրասենյակից:

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:

Back to top button