ԿարևորՀասարակություն

Կասկադի չկառուցապատված հատվածները վերադարձվում են համայնքին

Կասկադ համալիրի փոսորակը, որը 2002 թվականին համայնքի կողմից նվիրաբերվել էր  «Գաֆեսճեան արվեստի կենտրոն» հիմնադրամին, վերադարձվում է համայնքին, այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստին ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Հիմնադրամը Կասկադին հարող աջակողմյան 8 հա տարածքը և ձաղակողմյան 50 մետր լայնությամբ հատվածը նույնպես նվիաբերվում է Երևանին:

«Մտադրություն կա, որ Մաշտոց պողոտայի շատ անհարմար վայրում գտնվող ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենքն այդտեղ կառուցել, կունանենաք նաև անֆիթատրոն, որը հնարավորություն կտա ակտիվացնել մշակութային կյանքը»,-ասել է Հրաչյա Սարգսյանը:

Քաղաքապետը  շնորհակալություն է հայտնել հիմնադրամին տարածքը Երևան համայնքին նվիրաբերելու որոշման համար:

Back to top button