ԿարևորՀասարակություն

Արարատի մարզում իրավիճակը հանգիստ է, Երասխից տարհանում չի իրականացվում․ մարզպետարան

Շրջանառվող տեղեկությունը, թե իբրև Արարատի մարզի Երասխ սահմանամերձ բնակավայրում տարհանում է իրականացվում, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են Արարատի մարզպետարանից։

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց։

Արարատի մարզում իրավիճակը հանգիստ է։ Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է հաղորդագրությունում։ 

Back to top button