ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ քիչ առաջ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ադրբեջանի ՊՆ-ն ուրբաթ հայտնել է Հայաստանի տարածքից իր դիրքերի գնդակոծման մասին, նշելով, որ ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են «համարժեք պատասխան միջոցներ».

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Հայկական կողմում կորուստներ չկան։

Back to top button