Երաժշտական եռանկյունի

«Մուզարտ» երաժշտական ձեռնարկ»․ «Երաժշտական եռանկյունի»

Մասնագիտական կրթության, հատկապես՝ երաժշտական ուսումնառության խնդիրներին բազմիցս անդրադարձել ենք մեր հաղորդաշարի շրջանակներում։ Ընգծել ենք դրա նշանակությունը հասարակական պատկերացումների, հանրային ճաշակի դրսեւորումների եւ ընդհանումր մթնոլորտի համար։

Դաշնակահարուհի, երաժշտագետ Աննա Ադամյանի հետ այս անգամ հանդիպելու առիթը հանդիսավավ իր հեղինակած նոր երաժշտական ձեռնարկի լույս ընծայումը.
«Այս ձեռնարկը կազմված է հատուկ հասարակության այն խմբի համար, որը ժամանակին չի ունեցել հնարավորություն զբաղվել երաժշտությամբ, բայց պահպանել է ցանկությունը տիրապետելու դաշնամուրին եւ ստանալ երաժշտական գիտելիք»-ասում է Աննա Ադամյանը։

Ձեռնարկի 12 բաժինները կազմված են այնպես, որ ցամկացած ոգ քայլ առ քայլ ուսումնասիրելով այն, ինքնակրթությամբ ձեռք բերի դաշնամուրին տիրապետելու որոշակի հմտություններ եւ միաժամանակ հարստանա գիտելիքով՝ կոմպոզիտորների կենսագրության, երաժշտական ուղղությունների, կատարողական արվեստի եւ երժշտության տեսության ոլորտներում։

Երաժշտական ուսումնական գործնական նյութը նույնպես շատ հարուստ է՝ մեր շարականներից մինչև ջազային երաժշտություն՝ Մաշտոցից մինչև Գերշվին։
Անշուշտ, ընդգրկված են նաև հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչների գործերը։

Ստեղծագործությունները որոշ դեպքերում մշակված են՝ պարզեցված, նյութը հեշտ յուրացնելու և կատարելու նպատակով։

Նման ձեռնարկները շատ չեն մեր իրականության մեջ և Աննա Ադամյանի աշխատանքը, անշուշտ կարեւորված է, քանի որ տալիս է մասնագիտական տեղեկություններ մեծ դիապազոնով՝ տեսական հարցերից մինչև գործնական աշխատանք, որի հիմքում ինքնակրթության մոտիվացիան է և սեփական ներաշխարհը հարստացնելու ցանկությունը։

Հեղինակը նշում է, որ իր «Մուզարտ» ձեռնարկը կարող է ծառայել նաև որպես հավելյան նյութ հանրակրթական և մասնագիտական դպրոցների համար, քանի որ ընդգրկում է համաշխարհային գոհարներից բացի նաև հայկական ժողովրդական, հոգևոր, դասական և կոմպոզիտորական երաժշտության հարուստ ցանկ։

Նաև անդրադարձանք Աննա Ադամյան – դաշնակահարուհու գործունեությանը, ձայնագրություններին, թողարկված և սպասվող ալբոմներին։ Հաղորդման ընթացքում հնրում են Աննա Ադամյանի դաշնամուրային կատարումները։

Back to top button