ԿարևորՄշակույթ

Հասմիկ Գրիգորյանի Դվորժակի «Ջրահարսի» փայլուն կատարումը հնչել է Պրահայում

Սեպտեմբերի 19-ին «Դվորժակի Պրահա 2022» երաժշտական փառատոնի շրջանակներում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Պրահայի հայտնի Ռուդոլֆինում համերգասրահում ներկա է գտնվել բացման համերգին՝ չեխ հանրահայտ կոմպոզիտոր Անտոնին Դվորժակի «Ջրահարս» օպերայի համերգային ներկայացմամբ: Գլխավոր դերում հանդես է եկել աշխարհահռչակ լիտվահայ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը, որն իր փայլուն կատարման համար արժանացել է չեխ հանդիսատեսի բարձր գնահատանքի և տաս րոպե չդադարող ոտնկայս ծափահարությունների:

Փառատոնի շրջանակներում «Ջրահարս» օպերայի երեք ներկայացումները՝ Հասմիկ Գրիգորյանի կատարմամբ և Չեխիայի ֆիլհարմոնիկի նվագախմբի գլխավոր դիրիժոր Սեմյոն Բիչկովի ղեկավարությամբ, անցկացվում են Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի և Լիտվայի դեսպան Լայմոնաս Տալատ-Կելպսայի պատվավոր հովանու ներքո։

Back to top button