15 րոպեն քիչ է

«Դաշնամուրային հրաբուխը», որ կարողանում է ջերմացնել յուրաքանչյուրի սիրտը. «15 րոպեն քիչ է»

-Ի՞նչ կասես, եղբայրս,-սկսում է Ռուբեն Մաթևոսյանը,- մենք մեր հարազատ-բարեկամ դաշնակահարներին, կարծես թե մոռացել ենք՝ համարելով մերը, ասում ենք, դե լավ, հետո կխոսենք։ Չէ, հիմա ճիշտ ժամանակն է։

-Ես քեզ հետ համամիտ եմ,- շարունակում է Մարտին Վարդազարյանը,- այս անգամ էլ եմ համաձայն, որովհետև դու էլ ինձ հետ ես համամիտ լինում, Ռուբո՛ ջան։

Այդ արտիստը դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանն է։
Նա ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 29-ին՝ մանկավարժների ընտանիքում։ Սվետլանան ընտանիքի երկու դուստրերից ավագն է։ Սվետլանայի մայրը, լինելով մանկավարժ-մաթեմատիկոս, նաև պրոֆեսիոնալ երգչուհի էր, և մանկուց դստեր մեջ սերմանում էր սեր դասական երաժշտության հանդեպ։ Մի անգամ ասել է. «Մորս ձայնը, նրա երգեցողությունը եղան իմ «առաջին երաժշտական համալսարանները» և, անշուշտ, իմ՝ իբրև արտիստի ձևավորման ու կայացման գործում մորս դերը դժվար է գերագնահատել»։

Միջազգային մամուլում երաժշտական քննադատների կողմից Սվետլանա Նավասարդյանը գնահատվել է որպես «հայ մեծանուն դաշնակահարուհի», «դաշնամուրային հրաբուխ», «անվիճելի անհատականություն», «ընդդիմության խորհրդանիշ այն ամենին, ինչը մարմնավորում է կանխատեսելիություն և առօրեականություն ժամանակակից դաշնամուրային արվեստում»։

Նավասարդյանի գործունեությունն արժանացել է բազմաթիվ հանրաճանաչ երաժիշտների բարձր գնահատականին։ Նրանցից մեկը՝ դաշնակահար Էմիլ Գիլելսն ասել է. «Իր տաղանդի բյուր կողմերով հիացնող Սվետլանա Նավասարդյանը կարող է լինել ցանկացած բեմի զարդը։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել դաշնամուրային հրաբուխ Սվետլանա Նավասարդյանի մասին։

Back to top button