Հայագիտակ

Տիեզերքը՝ քարի վրա․ «Հայագիտակ»

Հայկական լեռնաշխարհի հազարավոր ժայռապատկերների մեջ շատ են այնպիսիք, որոնք տիեզերագիտական գիտելիքներ են պարունակում։ Աստղագետ, պ.գ.թ. Կարեն Թոխաթյանն ասում է, որ նախնադարյան մարդն ուշի-ուշով հետևել է երկնքի անցուդարձին և հայտնաբերել, իսկ հետո քարի վրա փորագրել է իր դիտարկումները։

Կարենն ասում է , որ արդեն այն ժամանակ մարդիկ իմացել են արևային և լուսնային ամիսների, տարվա եղանակների ու բնության բոլոր երևույթների մասին։

Նախամարդը օր-օրի հետևել է աստղերին, մոլորակներին։ Նրան հայտնի է եղել Կենդանակերպը և դա էլ վկայում է, որ Հայաստանը աշխարհի ամենահին տիեզերագիտական կենտրոններից է եղել։ Ժայռապատկերները ասես լինեն տիեզերքի պատմության յուրօրինակ մի դասագիրք։

Back to top button