ԿարևորՀասարակություն

Սալոնիկում «Հովանոցներ» քանդակը լուսավորվել է հայկական դրոշի գույներով

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ քաղաքապետարանի և Հայաստանի պատվավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Գեորգի Զոնգոլոպուլոսի Սալոնիկում սիրված «Հովանոցներ» քանդակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով։

Հայաստանի դրոշը ծածանվել է Ամպելոկիպի-Մենեմենիի քաղաքապետարանի վրա։ Քաղաքապետ Լազարո Կիրիզօղլուն ասել է. «Մենք մեր ջերմ շնորհավորանքներն ենք հղում հայ ժողովրդին և մաղթում առաջընթաց ու բարգավաճում»։

Նեապոլի-Սիկիայի քաղաքապետարանի վրա նույնպես բարձրացվել է Հայաստանի դրոշը։  Քաղաքապետ Սիմո Դանիլիդես ասել է․«Մենք միասնաբար կանգնած ենք նոր մարտահրավերներին դիմակայող հայ եղբայրների կողքին և ընդգծում ենք մեր հաստատակամ աջակցությունը անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»։

Սալոնիկում Հայաստանի պատվավոր հյուպատոսԱկիս Դաղազյանը շնորհակալություն է հայտնել քաղաքային իշխանություններին և ասել. «Մենք նշում ենք Հայաստանի անկախության օրմ այն քաղաքում, որը հյուրընկալել է հայերի անթիվ սերունդներ։ Այս տարի մենք նշում ենք Հունաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների 30-ամյակը,  երկու երկրներն էլ բախվում են աշխարհաքաղաքական մարտահրավերների, բայց նաև հավատարիմ են միջազգային իրավունքին և տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների պահպանմանը»:

Back to top button