

Երաշտի պատճառով սուրճի խոշորագույն արտադրող երկիրը բերքի կորուստ կունենա և չի կարողանա բավարարել աշխարհում դրա նկատմամբ աճող պահանջարկը:
2023թ.-ի մարտին Բրազիլիայում սուրճի պաշարը կնվազի մինչև 7 մլն պարկի: Այդ երկրում պաշարի սովորական չափ է համարվում 60 կգ քաշով 9-ից 12 մլն պարկը:
Չինացի գիտնականները լուսնային գրունտում նոր հանքանյութ են հայտնաբերել, որն ապագայում կարող է դառնալ էներգիա ստանալու նոր աղբյուր: Առաջիկա 10 տարվա ընթացքում երկիրը 3 անօդաչու արշավ կիրականացնի դեպի Լուսին:
ԱՄՆ Մայամի քաղաքում հիմնված Doroni սթարթափը սկսել է իր թռչող մեքենաների համար նախնական պատվերներ ընդունել: Ընկերությունը ծրագրում է արտադրել «կիսաինքնավար» էլեկտրաթիռներ։