ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի պատերազմը Հայաստանի դեմ թերթերի առաջին էջերին չէ, չենք տեսնում միջազգային հանրության հստակ արձագանքը. Անգելոս Սիրիգոս

Հունաստանի Կրթության և կրոնի հարցերի փոխնախարար, Նոր ժողովրդավարություն կուսակցության ներկայացուցիչ Անգելոս Սիրիգոսը Flash 99.4, FM, Skai TV ռադիոյով տարածաշրջանային հարցերին նվիրված քննարկման ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման փաստին (3:40 րոպեից սկսած)։ Ստորեւ ներկայացնում այդ հատվածը հայերեն թարգմանությամբ։

«Հունաստանը և Թուրքիան ինչպես որ Հայաստանն ու Ադրբեջանը»

Անգելոս Սիրիգոս. «Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ էր անում «պատշաճ կերպով արձագանքել Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին», Ադրբեջանը կրկին արժանացավ Թուրքիայի լիակատար աջակցությանը:

Ադրբեջանի պատերազմը Հայաստանի դեմ չի գտնվում թերթերի առաջին էջերում: Հստակ է, որ ադրբեջանցինները՝ թուրքերի օգնությամբ փորձում են հարձակվել և կտրել Հայատանի հարավային հատվածը՝ միանալով ադրբեջանական Նախիջևանին՝ ունենալով Թուրքիայի աջակցությունը այդ հարցում:

Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են իրենց ագրեսիան Հայաստանի դեմ:

Ադրբեջանցիները հարձակվում են հայերի վրա և միաժամանակ ասվում է, որ ամեն ինչ լավ է զարգանում, գնում ենք դեպի խաղաղության պայմանագիր:

Մենք չենք տեսնում միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես օրինակ Ուկրաինայի դեպքում է»:

Back to top button