ԿարևորՀասարակություն

Վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Քիչ առաջ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կա մեկ վիրավոր:

Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան:

Back to top button