ԿարևորՀասարակություն

Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո դեպի Երևան ավիատոմսերը սպառվել են

Չորեքշաբթի Ռուսաստանում ավիատոմսերը թանկացել են և արագ սպառվել այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորակոչ է հայտարարել, գրում է reuters–ը։

Պուտինի հայտարարությունը, որն արվել է առավոտյան հեռուստատեսային ուղերձում, մտավախություն Է առաջացրել, որ զորակոչի ենթակա տղամարդկանց թույլ չեն տա լքել երկիրը:

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ զորակոչը սահմանափակվելու է պրոֆեսիոնալ զինվորականներով, իսկ ուսանողներն ու ժամկետային զինծառայողները չեն զորակոչվի։

Սակայն Google Trends-ի տվյալները ցույց են տվել, որ թռիչքների ամրագրման ռուսական ամենահայտնի կայքի՝ Aviasales-ի որոնումների աճը:

Չորեքշաբթի Aviasales-ի տվյալներով՝ սպառվել են Մոսկվայից դեպի Ստամբուլ և Երևան չվերթերի տոմսերը․ սրանք ուղղություններ են, որոնք թույլ են տալիս ռուսաստանցիներին մուտք գործել երկիր առանց վիզայի։

Back to top button