ԿարևորՀասարակություն

Միջազգային դատարաններում Հայաստանի ջանքերը քննարկվել են ԱՄՆ կոնգրեսականների հետ

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ քննարկել է Հայաստանի ջանքերը Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

«Այսօր հանդիպել եմ Եղիշե Կիրակոսյանի, խոսնակ Փելոսիի և Հայկական հանձնախմբի այլ անդամների հետ։ Մենք քննարկել ենք Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների սարսափելի խախտումները և Հայաստանի ջանքերը ՄՔԴ-ում և ՄԻԵԴ-ում»,- Twitter-ի իր գրառման մեջ ասել է պատգամավոր Ֆրենկ Փալոնը։

Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության Հայաստան այցից երկու օր անց:

Հայաստանը դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով «հստակ պահանջել Ադրբեջանից բռնությունից և մարմնական վնասվածքներից պաշտպանել բոլոր այն անձանց, որոնք գերեվարվել են են 2020 թվականի հակամարտության ժամանակ կամ այդ պահից ի վեր կողմերի միջև ցանկացած զինված բախման հետևանքով, այդ թվում կալանքի տակ գտնվողներին, ապահովել նրանց անվտանգությունն ու հավասարությունը օրենքի առաջ»։

Հայաստանը նաև  դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ կոչ անելով միջանկյալ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ։ Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, խաղաղ բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը

Back to top button