ԿարևորՀասարակություն

Մայրաքաղաքի վարչական շրջաններում քամին տապալել է 50 հաստաբուն ծառ

Այսօր ուժգին քամու հետևանքով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տապալվել են մոտ հիսուն հաստաբուն ծառեր՝ որոշ հատվածներում խոչընդոտել երթևեկն ու ստեղծել վթարային իրավիճակ։ Համաքաղաքացիներից և ԱԻՆ-ից ստացվել են բազմաթիվ ահազանգեր։

ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրենի կարգադրությամբ դուրս է բերվել անհրաժեշտ թվով տեխնիկա։ Կազմակերպության մասնագետները տարբեր հասցեներում կատարում են տապալված ծառերի հեռացման, տեղափոխման աշխատանքներ։

Back to top button