ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

ՀԱՊԿ առաքելության ղեկավար, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը և ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցառումները, հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից:

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան է ժամանել՝ համաձայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման։ Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են։

Առաքելությանը հանձնարարված է գնահատել ներկա իրավիճակը, մանրամասն զեկույց պատրաստել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկներ մշակել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում առաջացած լարվածության թուլացման համար։

Առաքելության աշխատանքի ընթացքում նախատեսվում են սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակի ուսումնասիրման և մոնիտորինգի աշխատանքներ, ինչպես նաև հանդիպումներ Հայաստանի Հանրապետության բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։

Back to top button