Բիզնես բանաձև

Սուեզի ջրանցքով «տրանզիտը» կթանկանա 10%-ով․ «Բիզնես բանաձև»

2023թ.-ից Սուեզի ջրանցքով տարանցման տուրքը բեռնանավերի և զբոսանավերի համար կթանկանա 10%-ով, իսկ լցանավերի համար՝ 15%-ով: Մոլորակի ապրանքաշրջանառության 10%-ը, իսկ նավթի համաշխարհային փոխադրումների 7%-ը ապահովվում է հենց այդ ջրուղու միջոցով:

Եվրոպական էներգետիկ ճգնաժամի ֆոնին թանկանում է ուրանը: Թրեյդերները սկսել են լավատեսորեն վերաբերվել ատոմային էներգետիկայի և դրա հումքի հեռանկարներին: Ուրանի գինը օգոստոսից ի վեր բարձրացել է 7%-ով՝ 1 ֆունտի դիմաց հասնելով 50 դոլարի: Կանխատեսում է, որ 2023թ.-ին մետաղի գինը կշարունակի աճել՝ հասնելով 70 դոլարի։

Էներգետիկ ճգնաժամի ֆոնին աշխարհում կանխատեսվում է սև ոսկու գների հերթական աճ: Ամերիկյան JPMorgan բանկի պնդմամբ՝ առաջիկա ամիսներին նավթի 1 բարելի գինը կարող է հասնել 150 դոլարի, այն դեպքում, երբ դրա գինն այժմ տատանվում է 86 դոլարի սահմաններում:

Back to top button