ԿարևորՔաղաքական

Բլինքենը հորդորել է Միրզոյանին եւ Բայրամովին մինչեւ ամսվա վերջ նորից հանդիպել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցած Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո խոսնակ Նեդ Փրայսը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.

«Պետքարտուղար Բլինքենը հյուրընկալել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ վերջին մարտերից հետո : Պետքարտուղար Բլինքենը ցավակցություն է հայտնել զոհերի համար և ընդգծել հետագա ռազմական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով խաղաղ գործընթացին վերադառնալու կարևորությունը։ Նրանք քննարկել են հետագա քայլերը, և քարտուղարը հորդորել է կողմերին կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ»:

Back to top button