ԿարևորՀասարակություն

Անկախացումից հետո առաջին անգամ Կապանում բազմաբնակարան բնակելի շենքեր են կառուցվում

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելել է Կապան քաղաքում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի շինհրապարակներ։

ՀՀ անկախացումից հետո առաջին անգամ քաղաքում մեկնարկած բնակելիների շինարարության աշխատանքները սեպտեմբերի 13-ին ու դրան հաջորդած լարվածությամբ լի օրերին ոչ մի պահ չեն դադարել:

Շահումյան փողոցում կառուցվող համալիրի երկու 13-հարկանի շենքերից առաջինը շահագործման կհանձնվի արդեն այս տարեվերջին, երկրորդն աստիճանաբար վեր է բարձրանում։

Երկաթուղայինների փողոցում կառուցվող շենքի շինաշխատանքներն առավել վաղ փուլում են։

Ծանոթանալով ապագա շենքերի նախագծերին, շրջակայքի բարեկարգման ծրագրերին, առաջարկվող բնակարանների պայմաններին՝ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց այս նախաձեռնությունների հեղինակ գործարարներին՝ աշխատանքները բնականոն հունով շարունակելու, Կապանում նորակառույցում հարմարավետ բնակարան ունենալու երիտասարդ ընտանիքների ցանկությունը հնարավոր դարձնելու, աշխատատեղեր ապահովելու համար՝ այս գործելակերպով ցույց տալով, որ մարզկենտրոնում մարդիկ ապրում, ապագա են ծրագրում ու բնակարանամուտի սպասում։

Back to top button