ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ևս 95 զինծառայողի դի. ՊՆ

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմական վերջին գործողությունների ժամանակ զոհված 95 զինծառայողի մարմին: ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը Հանրային ռադիոյի հետ զրուցում հաստատել է տեղեկությունը։

Թորոսյանը նշել է, որ այսօր վերադարձված 95 մարմինները, ինչպես նաև սեպտեմբերի 17-ին հանձնված 32 դիերը ներառված են այն 207 զոհերի և անհետ կորածների թվի մեջ, որը երեկ հրապարակել էր ՀՀ Անվտանգության խորհուրդը:

Ադրբեջանն ավելի վաղ հայտարարել էր, որ Կարմիր խաչի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցել 95 հայ զինծառայողի մարմին:

Back to top button