ԿարևորՀասարակություն
Կառավարությունը հետաձգել է Անկախության օրվան նվիրված միջոցառումը Ադրբեջանի ագրեսիայի պատճառով
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետաձգել է Անկախության օրվան նվիրված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 21-ին, հայտնել են ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշվում է, որ միջոցառումը հետաձգվում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի պատճառով: