Վերնատուն

Արվեստը և անվտանգությունը չունեն ընդգծված սահմանններ․ «Վերնատուն»

Այս օրերին ժողովրդի համար ամենագլխավոր խնդիրը անվտանգությունն է։ Արվեստագետ, Արցախյան ազատամարտի մասնակից Մկրտիչ Տոնոյանը խոսում է անվտանգության արժեհամակարգային խնդիրների, «Ռազմական գեղարվեստի» գործառույթի մասին։

«Արվեստը և պաշպանությունը չունեն ընդգծված սահմաններ, – ասում է Մկրտիչ Տոնոյանը, – Հայաստանում ստեղծված յուրաքանչյուր արվեստի գործ եղել է ռազմական՝ իր ներսում կրելով անվտանգության տարր»։

Արվեստագետն ասում է` անվտանգության հարցում Հայաստանում բնակվող քաղաքացիների պատկերացումները շատ են տարբերվում այլ երկրների քաղաքացիների պատկերացումներից, քանի որ «մենք այսօր կոնկրետ գոյաբանական խնդիրներ ունենք»։

Խոսելով իր կոնցեպտի ու պատկերացումների մասին՝ Տոնոյանն ասում է, որ աշխարհում չկա արվեստ, որն անվտանգությանը չառնչվի, և աշխարհի քաղաքացի լինելը պատասխանատվությունից խուսափել չէ, հակառակը՝ այդպիսին լինելով դու նախևառաջ քո երկրի մշակույթը պահպանելու առաքելություն ունես։

Պատմում է, որ 2014 թվականից, երբ սկսեցին հրետակոծվել սահմանամերձ գյուղերը, մեկնեց այնտեղ, և առաջին միտքը ամրություններ ստեղծելու մասին էր։ «Դրանք ինստալացիաների ձևով ամրության առաջարկներ էին, արվեստի գործեր, որոնք ունեն անվտանգության կիրառման կոնկրետ նշանակություն», – ասում է արվեստագետը։

Back to top button