ԿարևորՔաղաքական

Տնտեսական համաժողովի քաղաքական ուղերձները Հայաստանի ու Ռուսաստանի միջև կարևորվում է դաշնակցային հարաբերությունների զարգացումը

Երևանում մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ ֆորումը։ Համավարակից հետո՝ 2018 թվականից  ի վեր այն երկրորդ անգամ է անցկացվում։ Ռուսական պատվիրակությունը Երևանում է՝ ներկայացուցչական կազմով՝ ՌԴ  փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ։ Համաժողովին չեն մասնակցել Հայաստանոի Ռուսաստանի ղեկավարները, սակայն, նրանք երկուսն է հանդես են եկել ուղերձով՝  կարևորելով  Հայաստանի ու Ռուսաստանի միջև  առկա  դաշնակցային ու կառուցողական հարաբերությունների զարգացումը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համաժողովի անցկացումը համընկել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետ եւ չնայած սահմանին տիրող լարված իրավիճակին՝ Հայաստանը որոշեց չհետաձգել համաժողովի անցկացումը։

Բաց թողնված աջակցության լրացման փորձ, թե ՞   հակառուսական տրամադրությունների կանխում․ ինչու՞  են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, լարվածության  այս փուլում ու Ռուսաստանի նկատմամբ Հայաստանում ստեղծված տրամադրությունների ֆոնին տնտեսական համաժողովի մասնակիցներին հղված ուղերձներում երկու երկրների առաջնորդները խոսում ու կարևորում Հայաստանի ու Ռուսաստանի միջև  առկա  դաշնակցային ու կառուցողական հարաբերությունների զարգացումը։ Նախ  Հայաստանի վարչապետը  հիշեցնում է՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակում անգամ կողմերը որոշեցին  չհետաձգել   ծրագրված աշխատանքային միջոցառումների անցկացումը՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

«Չնայած Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի մեր երկրների միջև  դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման գործում՝ նպաստելով երկկողմ համագործակցության ներուժի հետագա ընդլայնմանը։ Յուրաքանչյուր տարի համաժողովներն անցկացվում են նոր խորագրերի ներքո, և այս տարվա «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագիրն ավելի քան արդիական է և հավակնոտ:

Մեզ համար հեռանկարային է միջտարածաշրջանային մակարդակում կարևոր նախագծերի ակտիվ իրականացումը, ինչն ուղղված է մեր երկրների ազգային տնտեսությունների հետագա աճի ապահովմանը, համաշխարհային շուկաներում նրանց մրցունակության ամրապնդմանը, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմանը»։

ՌԴ նախագահն էլ իր հերթին է ընդգծում՝ ՌԴ-ի և Հայաստանի միջև երկկողմ կապերը հասցվել են դաշնակցային բարձր մակարդակի։

Արդյո ՞ք տնտեսական համաժողովի ուղերձներում առկա քաղաքական հայտարարությունները հարաբերությունների սերտացման  մեսիջ ունեն։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում Եվրասիական փորձագիտական ակումբի փորձագետ,   Թաթուլ Մանասերյանը ընդգծում է՝   հայ–ռուսական հարաբերությունները միշտ կրել են առանձնահատուկ բնույթ, դրանք պետք է քաղաքատնտեսական իմաստով գնահատել․

«Երբեք չի կարելի առանձնացնել քաղաքական հարաբերությունները,որոնք տարեցտարի նոր երանգներ են ստանում, ոչ էլ առանձնացնել  տնտեսական հարաբերությունները։ Դրանք միախառնված են։ Եթե հավելենք այն հանգամանքը,ո ր էներգետիկ ոլորտում ամենամեծ ներդրումները ՌԴ–ից են, իսկ էներգետիկ ոլորտը աշխարհով մեկ քաղաքականացված ոլորտ է, չի կարող զուտ տնտեսական լինել։ Բնականաբար եթե քաղաքատնտեսական տեսանկյունից ենք անյում, ապա ամեն ինչ իր տեղում է»։

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի օրերին անցկացվող  հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովի կազմը ներկայացուցչական է․ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ,ով նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է, մինչ Հայաստան ժամանելը ռուսական լրատվամիջոցներին փոխանցել էր, որ  ներկայացուցչական պատվիրակությամբ  ժամանել են  այստեղ՝ ընդգծելու Հայաստանի հետ Ռուսաստանի  պատմական մտերմությունը և երկու երկրների ժողովուրդների և տնտեսությունների միջև կապերը զարգացնելու և ամրապնդելու ցանկությունը։

«Խնդիրը Ռուսաստանի և Հայաստանի առջև ծառացած տնտեսական խնդիրների գործնական լուծումն է, դրանք ոչ թե գեղեցիկ խոսքեր են, ոչ տեսություն և ոչ խոստումներ, այլ իրական աշխատանք՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների»։

Արդյո՞ք  ՌԴ շահագրգռված է Հայաստանի տնտեսական դաշտում ավելի շատ ու մեծ ներդրումներով անելով։ Տնտեսգատետվ Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ, ՌԴ–ն ավելի շատ Հայաստանով,քան Ադրբեջանով է հետաքրքրված։Պարզաբանում է՝ Ադրբեջանում ստիպված է  ներդրումներ կատարում,պարզապես մեկուսանալ չի կարող աշխարհից, մինչդեռ Հայաստանում շահագրգռված է տարաշածրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված։

Հայաստանյան փորձագիտական դաշտում հակառուսական որոշ ակցիաներ ու տրամադրվածություններ ՝ ՀԱՊԿ–ից դուրս գալու հետ կապված, հակված չեն նույնացնելու հայ–ռուսական հարաբերությունների հետ։  Թաթուլ Մանասերյանը Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի օրերին ՀԱՊԿ–ի պահվածքը տարօրինակ ու  քննադատության արժանի է համարում, բայց և նկատում է՝

«Չպետք է էմոցիոնալ գտնվենք և չունենալով ֆիզիական գոյության անվտանգության այլընտրանք՝ գնանք ծայրահեղ քայլերի։ Կարծում եմ, որ դաշնակից երկիրն ընդհանրապես մեկ օրում չի ձեռք բերվում։ Ես չեմ բացառում, որ կարող են լինել ոչ թե մեկ, այլ մի քանի սխալներ, բայց մենք ևս մեզնից կախվածը բավարար մակարդակով չենք անում, որպեսզի ոչ միայն ՌԴ–ի, այլ ընդհանրապես որևէ երկրի  հետ բարեկամական կապերը ամուր պահենք»։

Իրան, Չինաստան, Հնդկաստան, Հունաստան․ բոլոր այս երկրների հետ էլ Հայաստանը կարող է իր հարաբերությունները դիվերսիֆիկացնել՝ կարծում է փորձագետը։

Back to top button